Հայերեն   English   Русский  

Բեյլը «Ռեալի» հետ չի մեկնել Մյունխեն


  
դիտումներ: 77

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հրաժարվել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հետ մեկնել Մյունխեն՝ Audi Cup-ին։

Ֆուտբոլիստի բոյկոտի պատճառը «Ռեալի» դիրքորոշումն է չինական «Ցզյանսու Սունինի» հետ բանակցություններում։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի բավարարել չինական ակումբի առաջարկը և Բեյլի տրանսֆերը ձախողվել է, հաղորդում է BBC-ն։ 30-ամյա ֆուտբոլիստը Չինաստանում պետք է ստանար տարեկան 22 միլիոն եվրո։
Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ պարտավոր է աշխատել Բեյլի հետ, քանի դեռ ուժի մեջ է նրա պայմանագիրը, սակայն բոլորի համար լավ կլինի, եթե ֆուտբոլիստը հեռանա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: