Հայերեն   English   Русский  

Մարիա Շարապովան և Վենուս Ուիլլյամսը Wild Card-ով հանդես կգան Ցինցինատիում


  
դիտումներ: 90

Armsport-ի հաղորդմամբ թենիսիստուհիներ Մարիա Շարապովան (Ռուսաստան) և Վենուս Ուիլյամսը (ԱՄՆ) հանդես կգան Ցինցինատիի մրցաշարում:


Երկու մարզուհիներն էլ ստացել են wild card, այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին կմասնակցեն նաև Էշլի Բարտին, ճապոնացի Նաոմի Օսական, Չեխ Կարոլինա Պլիշկովան, Կիկի Բերտենսը Հոլանդիայից, գերմանուհի Անժելիկա Կերբերը, ռումինացի Սիմոնա Հալեպը, ամերիկուհի Սլոան Ստիվենսը և Սերենա Ուիլյամսը ու այլ հայտնի թենիսիստուհիներ:
2018 թվականին Ցինցինատիում հաղթանակի է հասել Բերտենսը, որը եզրափակչում հաղթել է Սիմոնա Հալեպին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: