Հայերեն   English   Русский  

Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու հնարքը


Արթուր Ղազինյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 490

Ստամբույլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանը այն ճանաչելու է հակասահմանադրական։

Սա պարզամիտ հնարք է, որ Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու նպատակով.

1. Ցույց տալ իր արտաքին հովանավորների և կոնվենցիայի վավերացման կողմնակիցներին, որ ինքը ցանկանում էր վավերացնել, սակայն ՍԴ հակահեղափոխական էր և տապալեց այդ՛՛կարևոր՛՛ նախաձեռնությունը;

2. Հերթական ատելության և անհանդուրժողականության ալիքը բարձրացնել ՍԴ, մասնավորապես Հրայր Թովմասյանի դեմ հասարակության ծայրահեղ աջ տրամադրված աղմկոտ փոքրամասնության կողմից և լուծել Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գերակա գերակա խնդիրը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե կառավարությունը ընդունեց որոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, ապա անկախ դրա արդյունքից Փաշինյանը անձամբ է կրելու այս գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: