Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 655

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով:

Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար և, անշուշտ, որպես մարդ, որից սովորելու բան կար և հնարավոր էր սովորել: Իսկ Երվանդ Ղազանչյան-Գալյա Նովենց զույգը հրաշալի էր թե որպես ընտանիք, թե որպես արվեստին անմնացորդ ծառայելու օրինակ:

Անկեղծորեն ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է հեռագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: