Հայերեն   English   Русский  

Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի տեսակցությունների արգելանքը հանվեց


  
դիտումներ: 161

Այսօր՝ հուլիսի 31-ին, Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով կայացած դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ վերացվեցին ամբաստանյալներ՝ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելանքները:

Հիշեցնենք, որ այս պահին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Ամբաստանյալները առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: