Հայերեն   English   Русский  

​Աֆղանստանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել


  
դիտումներ: 199

TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Կանդահար-Հերատ մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տասնյակ ուղևորներ տեղափոխող ավտոբուսն արևմտյան Հերատ նահանգից ուղևորվում էր դեպի Ֆարահ նահանգ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում Աֆղանստանի փոխնախագահի թեկնածու Ամրուլլահ Սալեհի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ 20 մարդ զոհվել է, ևս 50-ը ՝ վիրավորվել:

Հարձակման արդյունքում Սալեհը թեթև վիրավորվել էր, իսկ աֆղան զինվորականները չորս զինյալների էին ոչնչացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: