Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում կոչ են արել Թրամփի իմպիչմենտի համար հետաքննություն սկսել


  
դիտումներ: 268

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը կոչ է արել պալատին հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախագահը չարաշահել է իր լիազորությունները` փորձելով խափանել նախընտրական քարոզչության ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ օրինական հետաքննությանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Էնգելի խոսքերը:

Քաղաքական գործչի խոսքերով՝ Ռոբերտ Մյուլերի ցուցմունքները ապացույցներ ներկայացրեցին, որ «նախագահը խոչընդոտել է արդարադատության իրականացմանը»:

«Ներկայացուցիչների պալատը պետք է պաշտոնական հետաքննություն սկսի իմպիչմենտի համար», - հավելել է նա:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեկնաբանել էր Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մասին գործի փակումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: