Հայերեն   English   Русский  

Գրագողության համար Քեթի Փերին ստիպված կլինի 3 միլիոն դոլար վճարել


  
դիտումներ: 570

USA Today պարբերականի փոխանցմամբ՝ դատարանն ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին պարտավորեցրել է գրեթե 3 միլիոն դոլար փոխհատուցում վճարել ռեփեր Մարկուս Գրեյին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ որոշումը կայացրել է ԱՄՆ-ի Երդվյալ ատենակալների դատարանը:

Հստակեցվել է, որ տուգանք է նշանակվել նաև երգչուհու համահեղինակների համար, որոնք մասնակցել են «Dark Horse» երգի ստեղծմանը, որը պատճենահանվել է Գրեյի Joyful երգից:

Սակայն կատարողի փաստաբանները 20 միլիոն դոլարի չափով են փոխհատուցում նշանակել, քանի որ Փերիի հայտնի երգը նրան 31 միլիոն դոլարի եկամուտ է բերել, իսկ անձամբ Փերին Գրեմմիի մրցանակի է արժանացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեթի Փերիին դատավորը գրագողության մեջ մեղավոր է ճանաչվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: