Հայերեն   English   Русский  

ՊՍԺ-ն հետաքրքրված է Դիբալայով


  
դիտումներ: 161

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերով:

25-ամյա արգենտինացու տեղափոխության համար ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել:

Դիբալային ձեռք բերելու ցանկություն ուներ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ չկարողացավ համաձայնության գալ ֆինանսական կետերի շուրջ:

Դիբալայի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Նախորդ մրցաշրջանում Դիբալան «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: