Հայերեն   English   Русский  

​Գագիկ Բեգլարյանը կհանդիպի գյումրեցի վարորդներին


  
դիտումներ: 1558

Բորբոքված վարորդներին հանգստացնելու համար նրանց հետ հանդիպեցին Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը և քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը: Փոխքաղաքապետը վարորդներին փոխանցեց, որ այս հարցում քաղաքապետարանը որևէ իրավասություն չունի, դա կառավարության մակարդակով լուծվելիք խնդիր է: Վերջինս լսելով վարորդներին, նրանց հետագա քայլերի մասին հորդորեց ոչ թե բոլորով գնալ Շիրակի մարզպետարան, փողոց փակել, այլ մի քանի վարորդ գնան հանդիպեն մարզպետին: Նույն խորհուրդը տվեց նաև Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը:

ՙՃիշտն ասած շատ մանրամասն չեմ կարող ասել, իմ մասով չէ: Գիտեմ, որ ինչ-որ բաներ կան, որ ավելի հեշտացվել են. Այսինքն, ֆիզիկական անձինք ևս կարող են զբաղվել ուղևորափոխադրմամբ, մեքենաների տարեթվի արգելքը հանվել է: Իմ կարծիքով, այսօր վարորդները բողոքում են ամսական վճարներից և հաշվիչներ տեղադրելուց: Այս հարցում քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրավասություններ չունի, կապի և տրանսպորտի նախարարությունը նոր օրենք է հանել լիցենզավորման մասին, որին մանրամասնորեն տեղյակ չեմ՚, - նշեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը:

4-5 վարորդի հետ հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով լսելով նրանց բողոքը, խոստացավ համապատասխան նախարարության միջոցով փորձել հարցին լուծում տալ: Մարզպետը նաև խոստացել է երկուշաբթի օրը տրանսպարտի ու կապի նախարարության հետ հանդիպում կազմակերպել, իսկ մինչ այդ որևէ մեկը վարորդներին չի տուգանի:
Վարորդները մարզպետի այս խոսքերը փոխանցեցին նաև մյուսներին, որից հետո ոստիկանների համոզիչ ջանքերի շնորհիվ վարորդները հեռացան հրապարակից: Մի փոքր ուշ պարզ դարձավ, որ Շիրակի մարզպետը համաձայնություն է ձեռք բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, ով երկուշաբթի՝ մարտի 2-ին, Գյումրու քաղաքապետարանում հանդիպելու է վարորդներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: