Հայերեն   English   Русский  

Բոլթոնը պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա կմեկնի


  
դիտումներ: 159

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երկօրյա այցով Լոնդոն կայցելի: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ Միացյալ Թագավորությունում Բոլթոնը հանդիպումներ կունենա բրիտանական նոր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշվել է, միջոցառումների ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդականը կխոսի Brexit-ի, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջև առևտրի մասին:

Ավելի վաղ Բոլթոնը Չինաստանին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառներից մեկն էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: