Հայերեն   English   Русский  

Ամերիկացի բժշկի խորհուրդները՝ հիպերտոնիայի դեմ պայքարում


  
դիտումներ: 100

Ամերիկացի սրտաբան Էլիզաբեթ Կլոդասը հիպերտոնիայի` արյան բարձր ճնշման դեմ պայքարի չորս եղանակ է անվանել: Այդ մասին հայտնում է 360 հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ նախ անհրաժեշտ է ազատվել ավելորդ քաշից, քանի որ քաշի նորմալացումը կայունացնում է արյան ճնշման ցուցանիշները:

Որպես երկրորդ քայլ ՝ նա նշել է ալկոհոլից և ծխելուց հրաժարվելը:

Հիպերտոնիայի դեմ պայքարի երրորդ կարևոր քայլ բժիշկն անվանել է նատրիումի քանակի նվազումը: Ինչպես ընդգծել է սրտաբանը, նախաճաշին պետք է ավելացնել հում բանջարեղենն ու մրգերը:

Որպես չորրորդ կետ՝ Կլոդասն առաջարկել է ակտիվ ապրելակերպ վարել, ինչը թույլ կտա ամրապնդել սրտանոթային համակարգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: