Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանն առաջին տեղում է․ավարվտեց արագ շախմատի մրցաշարը


  
դիտումներ: 110

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։

Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակով սկսելուց հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով պարտվեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։

Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: