Հայերեն   English   Русский  

​Բոլթոնը և Ջոնսոնը հանդիպում են ունեցել


  
դիտումներ: 176

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հաղորդագրություն տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հանդիպմանը բարձրացվել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև սերտ առևտրային համագործակցության թեմաները:

Նշվել է նաև, որ Բոլթոնը և Ջոնսոնը քննարկել են նաև ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո ազատ առևտրի իրականացումը:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն անդրադարձել են Իրանի, Հոնկոնգում բողոքի ցույցերի և 5G ցանցի ստեղծմանը վերաբերող թեմաներին:

Բոլթոնը նաև հավաստիացրել է Ջոնսոնին, որ Վաշինգթոնը կաջակցի առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու Լոնդոնի որոշմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: