Հայերեն   English   Русский  

Պոմպեոն կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումն Իրանի վրա


  
դիտումներ: 164

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Վաշինգթոնի դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել ճնշումն Իրանի վրա, քանի դեռ այն «չի դադարեցրել իր ապակայունացնող պահվածքը»: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին և գործընկերներին մեծացնել ճնշումն իրանական ռեժիմի վրա, քանի դեռ այն չի դադարեցրել իր ապակայունացնող պահվածքը», - ասաց Պոմպեոն:

Նա հավելել է, որ «ժամանակը սպառվում է», և շուտով Իրանին զենք մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն կկորցնի իր ուժը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զենքի առևտուրը Պարսից ծոցի տարածաշրջանը վառոդի տակառի է վերածել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: