Հայերեն   English   Русский  

«Օրիոն գրուպ»-ը 5 տարով գործունեություն կծավալի «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում. Կառավարության որոշումը


  
դիտումներ: 1050

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կառավարության նիստում թույլատրվեց «Օրիոն գրուպ» ՓԲԸ–ին 5 տարով շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել «Էկոս» ազատ տնտեսական գոտում։

Որոշման նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը. ««Օրիոն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին նախագծով առաջարկվում է թույլատրել «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին «Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել 5 տարի ժամկետով։

Կազմակերպությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն ծավալել բարձր եւ ՏՏ ոլորտում, իրականացնել եւգ սարքավորումների վերանորոգում, հեռակառավարում եւ ծրագրավորում։ 5 տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումները կկազմեն 2000 ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատաեղեր՝ միջինը 140 հազար դրամ աշխատավարձով»։

«Էկոս» ազատ գոտին ստեղծվել է Հրազդան ՋԷԿ-ի տարածքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: