Հայերեն   English   Русский  

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրությունում. պարզաբանում է Արդարադատության նախարարը


  
դիտումներ: 94

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ

առաջիկայում կհրապարակեն դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ սահմնաված կլինի, թե որ հարցերին պետք է անդրադառնալ։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում Սահմանադրությունում, նախարարը մեկ օրինակ բերեց.

«Օրինակ ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք, այսինքն այսօրվա կարգավորումներով հնարավոր չէ»,–ասաց նա։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումներով նաև առանձին կետ կլինի, որը կվերաբերի խախտված իրավունքնների վերականգնմանը։

Անդրադառնալով ձևավորվելիք քաղբանտարկյալների հարցերով հանձնաժողովին, նախարարն ասաց, որ իրենք այս պահին կենտրոնացել են ընտրական եւ հետընտրական գործընթացների եւ սեփականության իրավունքի խախտման դեպքերի վրա.

«Այդ հանձանժողովը, որ ձեւավորվելու է եւ լինելու է քաղաքականապես չեզոք անդամներից բաղկացած»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ձևավորվելու է հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը կազմավորվելու է 2020 թվականի փետրվարին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: