Հայերեն   English   Русский  

Թրամփը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 246

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Պակիստանին և Հնդկաստանին երկխոսության միջոցով կարգավորել Քաշմիրում ներկայումս ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС

լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին: Գրում է Gazeta.ru-ն:

«Թրամփն այսօր հեռախոսով քննարկել է Պակիստանի վարչապետի հետ տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը», - ասել է Գիդլին:

Ինչպես նշվում է, Թրամփը նաև կարևոր է համարում Ջամմուում և Քաշմիրում տիրող իրավիճակների մասին մտահոգությունը;

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը ընդհատել է երկաթուղային կապը Հնդկաստանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: