Հայերեն   English   Русский  

Ճիշտ մարտավարություն է կիրառում Հայոց Բանակը, զսպելով և ցավոտ հակադարձ հարված հասցնելով հակառակորդին


Արթուր Եղիազարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 376

Ադրբեջանում երեկ վայնասուն էին բարձրացրել՝ Նախիջևանի սահմանում վիրավոր ունենալու առթիվ։

Զարմանալին այն է, որ մի քանի օր առաջ, երբ հայկական բանակային 2-րդ կորպուսի զինծառայող էր վիրավորվել, բացարձակապես չնկատվեց ադրբեջանական կողմի մտահոգությունն այդ հարցում։

Մոռանում են, որ հայկական կողմն է տարիներ շարունակ խոսում հայ-ադրբեջանական սահմանագծում վերահսկման մեխանիզմներ սահմանելու մասին, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը դրան չգնաց, և ինքն իր թշնամական ձեռագիրը շարունակում է:

Հետևաբար պետք է լռի, երբ արժանի հակահարված ՊԱՏԱՍԽԱՆՆ է ստանում։ Այլապես ստացվում է, որ գայլը դժգոհում է այն բանից, որ ուզում է քեզ ուտել, բայց խոյահարման է ենթարկվում։

Կարծում եմ, որ ճիշտ մարտավարություն է կիրառում Հայոց Բանակը, զսպելով և ցավոտ հակադարձ հարված հասցնելով հակառակորդին։ Այնքան, մինչև գիտակցի, որ անպտուղ է հայկական կողմի հետ ուժի լեզվով խոսելու ցանկացած փորձ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: