Հայերեն   English   Русский  

Հրդեհից հետո Նոտր Դամի ամրապնդման աշխատանքները վերսկսվել են


  
դիտումներ: 97

Monde թերթի փոխանցմամբ՝ Նոտր Դամ տաճարի ամրապնդմանն ուղղված աշխատանքները վերսկսված են: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, տաճարում աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 25-ին ՝ կապարից, որը մեծ քանակությամբ տարածվել էր տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ, շինարարների հնարավոր թունավորումից խուսափելու նպատակով:

Նշվել է, որ աշխատակիցների անվտանգության համար նրանց տրամադրվել են ախտահանող գորգեր, ցնցուղ, միանգամյա օգտագործման հագուստ, ինչպես նաև հաստատություն մուտք գործելու խիստ կանոններ են սահմանվել:

Տաճարի վերականգնումը կսկսվի 2020 թ. առաջին կեսից ոչ շուտ:

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հայտարարել էր Նոտր Դամի փլուզման նոր ռիսկերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: