Հայերեն   English   Русский  

Ինչ շահագործման մասին է խոսքը. Սերգեյ Բագրատյանը Բաղրամյան 26-ում միացել է ցուցարաներին


  
դիտումներ: 55

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր` օգոստոսի 19-ին, մասնակցում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիային Բաղրամյան 26-ում:

«Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, այն կարծիքին եմ, որ առնվազն Արփա եւ Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Դա ընդունել են եւ փորձագետները, եւ Լիդիանի մասնագետները, հետեւաբար եթե այդ խնդիրները դեռ լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի»,- ասաց նա:

Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: