Հայերեն   English   Русский  

Թրամփը պաշտոնապես հաստատել է Գրենլանդիան գնելու ցանկությունը


  
դիտումներ: 142

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ մինչ այդ իսկապես հետաքրքրվել է Դանիայից Գրենլանդիա գնելու հարցով: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ Թրամփը պաշտոնապես խոստովանել էիր այդ մտադրությունը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում:

Ինչպես նշել է ԱՄՆ ղեկավարը, նա ռազմավարական առումով շահագրգռված է եղել կղզին գնելու հարցով:

«Սակայն դա օրակարգում թիվ մեկ թեման չէ», - հավելել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները հրաժարվել են Գրենլանդիան Թրամփին վաճառել:

Դրանից առաջ լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփը քննարկում է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը: Ըստ որոշ տեղեկությունների, պետության ղեկավարը բազմիցս հարցրել է իր խորհրդականներին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է գնել Գրենլանդիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: