Հայերեն   English   Русский  

Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով. Զարիֆ


  
դիտումներ: 260

Իրանը շահագրգռված չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններով, բայց շարունակում է բաց մնալ համագործակցության համար, և այդ ժամանակահատվածն ավարտվում է: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար պետք է հիմքեր լինեն: Մենք չենք հրաժարվում (միջուկային համաձայնագրից- RT): Դա կատարյալ համաձայնագիր էր, քանի որ լավ համաձայնության նշան հանդիսանում էր այն հանգամանքը, որ ոչ ոք լիովին բավարարված չէ դրանով», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է դիվանագետի խոսքերը:

Զարիֆը նշել է, որ «գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարվի»:

«Որքանով տեղյակ եմ, Միացյալ Նահանգներում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց տեղի է ունեցել իշխանափոխություն ... Նախորդ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությունները պետք է իրականացվեն նաև նոր կառավարության կողմից», - նշել է նախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել միջազգային հանրությանը ավելացնել ճնշումը Թեհրանի վրա՝ վերջ տալու վերջինիս «ապակայունացնող պահվածքը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: