Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում պայթյունների շարքի հետևանքով տուժածների թիվը 66-ի է հասել


  
դիտումներ: 192

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը 66-ի է հասել: Գրում է Gazeta.ru-ն:

Օգոստոսի 19-ին ընդհանուր առմամբ Ջալալաբադ քաղաքի տարածքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել:

Նշվում է, որ տուժածները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել:

Պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի անկախության հարյուրամյակի տոնակատարության օրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների ժամանակ 30 մարդ է վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: