Հայերեն   English   Русский  

Ջոնսոնը Տուսկին առաջարկել է փոխել Brexit- ի համաձայնագիրը


  
դիտումներ: 174

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնահատել է Եվրամիության կազմից երկրի առաջիկա ելքի շրջանակներում Backstop-ի հնարավորությունները: Գրում է Gazeta.ru-ն:

Backstop-ը, որը նշանակում էր Հյուսիսային Իռլանդիայի գտնվելը ԵՄ մաքսային միության կազմում և Brexit- ի անցումային շրջանի ավարտից հետո եվրոպական միասնական շուկայի մաս լինելը, կարող է դուրս գալ համաձայնագրի պայմաններից:

Ջոնսոնը կողմերին կոչ է արել գտնել այս խնդրի ևս մեկ լուծում, ինչպես նաև ասել է, որ կարևոր է տարածքների միջև խիստ սահմանների բացակայության փաստը: Այդ առաջարկի մասին Ջոնսոնը գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: