Հայերեն   English   Русский  

Մակրոնն ամփոփել է Պուտինի հետ հանդիպումը


  
դիտումներ: 171

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, կարծիք է հայտնել ՌԴ-ի եվրոպական ապագայի վերաբերյալ: Այդ մասին Մակրոնը գրառում կատարել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru.-ն:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ապագան ամբողջովին կապված է Եվրոպայի հետ:

«Մենք հավատում ենք Եվրոպային, որը ձգվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ընդգծել է Մակրոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի և Մակրոնի բանակցությունները Ֆրանսիայի Ֆորտ Բրեգանսոն քաղաքում ավարտվել են: Դրանք փակ բնույթ են կրել և ավելի քան 3,5 ժամ են շարունակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: