Հայերեն   English   Русский  

Արթուր Դավթյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի թույլտվություններ է տվել


  
դիտումներ: 132

Ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված մեկ քրեական գործ քննվեց, պարզվեց, որ բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննության, կամայական թույլտվություններ էր տվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեական գործով պարզվեց՝ շուրջ 211 տնտեսվարողներ ապօրինի իրականացնում են այդ արտադրությունը։ Ապօրինի այնքանով, որ փորձաքննություն չէր իրականացվել, բայց մարդիկ ունեին թույլտվություններ»,–նշեց նա։

Դատախազը շեշտեց՝ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոն այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգատգործումը, որը հղի է մեծ վտանգներով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն է, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել եւ հասկանալ»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկեց հնարավորություն տալ տնտեսավարողներին հընթացս անցել այս փորձաքննությունը, քանի որ հնարավոր է տնտեսվարողը տեղյակ չի եղել, որ թույլտվություն ստանալիս փորձաքննություն չի իրականացվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: