Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը «Դորիան» փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել


  
դիտումներ: 174

ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը թվիթերյան իր էջում հայտնել է, որ մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել: Գրում է Russian.rt.com-ը:

«Դորիանի մոտենալու կապակցությամբ ես արտակարգ դրություն եմ հայտարարում Բրենթլիի, Բրայանի, Քեմդենի, Շարլթոնի, Չաթեմի, Էֆինգհեմի, Գլինի, Լիբերթիի, Լոնգի, Մաքինթոշի, Փիրսի և Ուեյնի շրջաններում, որպեսզի օգնեմ նախապատրաստմանը, արձագանքմանը և վերականգնմանը», - հայտնել է Քեմփը:

Ավելի վաղ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ևս «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով արտակարգ դրություն էր հայտարարել:

Թրամփը նաև հայտնել էր, որ Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 1-ին և 2-ին պլանավորած իր այցը Վարշավա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: