Հայերեն   English   Русский  

​Այո, գրել եմ և չեմ զղջում


Ավետիք Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 333

Զարուհի Մեջլումյանի գրառման պատասխանս մեծ «աղմուկ» բարձրացրեց ֆեյսբուքում։ Անկեղծորեն ասում եմ, ինձ համար շատ դժվար էր ինձ մտերիմ մարդուն քննադատել։

Հաճախ իմ մտերիմների կարծիքների հետ համաձայն չլինելով, հրապարակային նրանց չեմ քննադատում, այլ հանդիպումների, կամ նամակագրության միջոցով։ Սակայն Արցախի հարցն իմ համոզմամբ ընկեր, մտերիմ, բարեկամ, ազգական չի ճանաչում։ Եվ եթե իմ ամենամտերիմ ազգականներն էլ հանկարծ․․․, նրանց էլ չեմ խնայի։

Բայց․․․բայց, այն ինչ տեղի է ունենում անիծյալ ֆեյսբուքում՝ պիտակավորումներ, լուտանքներ, անեծքներ, հայհոյանքներ․․․չգիտեմ ինչ ասել։ Ամեն անգամ զարմանում եմ (չնայած պետք չի զարմանալ) , թե ինչպես կարելի է որևէ մեկի հետ համաձայն չլինելու դեպքում( դա կլինի Զարուհի Մեջլումյանը, թե Վիտալի Բալասանյանը), մարդիկ, որ իրենց կյանքում որևէ հանրային օգտակար գործ չեն արել, իրենց պարտականությունն են համարում իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնել, այն համեմելով լուտանքներով։ Իհարկե, իրենց ինչ-ինչ գործեր կատարած համարողներն էլ ետ չեն մնում։ Ցավոք , սա մեր մշակույթն է, ավելի ճիշտ ՝ հակամշակույթը։

Սիրելի Զարուհի, իմ գրածի պատճառով քեզ վիրավորողների փոխարեն ներողություն եմ խնդրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: