Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է շուտով Լեհաստան այցելելու մտադրության մասին


  
դիտումներ: 116

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ շուտով մտադիր է Լեհաստան այցելել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք սիրում ենք մեր լեհ ընկերներին: Եվ ես շուտով կգամ այնտեղ , - ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառաբանությամբ չեղյալ էր հայտարարել սեպտեմբերի 1-ին և 2-ին Երկրորդ աշխարհամարտի բռնկման 80-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վարշավա կատարվելիք իր այցը:

Իր փոխարենը Սպիտակ տան ղեկավարը Լեհաստան ուղարկել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:

Լեհաստանի իշխանությունները այդ որոշումը ըմբռնումով էին ընդունել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: