Հայերեն   English   Русский  

«Թալիբան» շարժումը ստանձնել է Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը


  
դիտումներ: 178

TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է այսօր առավոտյան Քաբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, կազմակերպությունում հայտարարել են, որ իրենց հարձակման թիրախը «օտարերկրյա ուժերն» են եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի PD9 շրջանում: Աֆղանստանի առողջապահության նախարարության հստակեցված տվյալներով` ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է, 119-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: