Հայերեն   English   Русский  

«Ուսուցիչը, 25 հազար դրամով աշխատելով, տալու բան ունի՞ մեր երեխեքին». Վարչապետը դեմ է «ափալ-թափալ» քայլերին


  
դիտումներ: 54

Մենք ունենք դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերջերս ես Սեւանում էի մի դպրոցում, որտեղ կար հայերենի երեք մանկավարժ, բայց երկու դրույք: Նրանք կարող էին այդ երկու դրույքը լիարժեք երկու ուսուցիչների միջեւ բաշխել, բայց երեքի միջեւ էր բաշխված եւ երեքն էլ ավելի քիչ աշխատավարձ էր ստանում: Դա ազդում է նաեւ արդյունքի վրա: Մենք քննարկում ենք օրենսդրորեն սահմանել կարգ, որտեղ այս խնդիրները կլուծվեն: Սա կրճատում չէ, սա ուղիղ ազդում է կրթական ծառայությունների մատուցման վրա»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դրա հետեւանքով այսօր կան ուսուցիչներ, որ 25 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Այսինքն մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ: Բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն ապահովելու համար: կամ զբաղվածություն ապահովելու հարց են լուծում: Ասում են՝ դե ընդունենք գործի, թող տնից դուրս գա: Այս ամենը պարզ է, բայց սա մեր կրթության որակի վրա է ազդում: Մենք չանելով «ափալ-թափալ» չմտածված գործողություններ, բայց պետք է այս օրակարգը հստակ ֆիքսենք, որովհետեւ սա ուղիղ հարված է մեր երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքին: 25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխեքին, թե չունի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: