Հայերեն   English   Русский  

Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 269

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջnն Բոլթոնը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը, մինչև Թեհրանը «չդադարի ստել և ահաբեկչություն տարածել»: Գրում է Russian.rt.com-ը:

«Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Adrian Darya 1 լցանավը Սիրիա չէր ուղևորվում, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, որ Ասադի արյունոտ ռեժիմին աջակցելն ավելի կարևոր է, քան իր ժողովրդի մասին հոգալը: Կարող ենք խոսել, բայց Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում, քանի դեռ չի դադարել ստել և ահաբեկչություն տարածել », - գրել է Բոլթոնը թվիթերում:

Ավելի վաղ Բոլթոնը կոչ էր արել թույլ չտալ բեռնաթափել իրանական Adrian Darya 1 լցանավը:

Օգոստոսին ԱՄՆ-ն այն պատժամիջոցների ցուցակում ներառեց:

Հուլիսի 4-ին Ջիբրալթարի ափերի մոտ գտնվող իրանական Grace 1 լցանավը (լցանավի նախկին անունը) զավթվել էր այն պատճառով, որ նավն, իբրև նավթ էր մատակարարում Սիրիա:

Ավելի քան մեկ ամիս պահվող իրանական լցանավը միայն օգոստոսի 19-ին կարողացավ լքել Ջիբրալթարը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     08.09.2019 jon polton asvaj sriqa u martasban borniq a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: