Հայերեն   English   Русский  

«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան Տորոնտոյում


  
դիտումներ: 402

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում տեղի է ունենալու Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» (I am not alone)› ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։

Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

Ես մենակ չեմ-1

Պրեմիերային ներկա է գտնվելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile («Ժպիտների քաղաք››) բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: