Հայերեն   English   Русский  

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային՝ 4:2


  
դիտումներ: 633

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինային:

Մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան. արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց ընտրանուն: Բոսնիա և Հերցեգովինան կարճ ժամանակ անց վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Հայաստանի հավաքականին առաջ մղեց և դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ իսկ հակագրոհին Բոսնիա և Հերցեգովինան Գոյակի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

77-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումով Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3:2:

Խաղավարտին Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնկարը՝ 4:2:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: