Հայերեն   English   Русский  

Հայաստանի Մ-21 հավաքականը կրկին պարտվեց


  
դիտումներ: 50

Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեց Իսլանդիային:


Ռեյկյավիկում տեղի ունեցած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի հեղինակության գոլը 60-րդ րոպեին խփեց Կարեն Մելքոնյանը, որի գոլից 11 րոպե անց հյուրերի հարձակվող Գերման Կուրբաշյանը հեռացվեց դաշտից:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը Դուբլինում նվազագույն հաշվով պարտվել էր Իռլանդիայի Մ-21 հավաքականին: Այս խմբում ընդգրկված են նաև Իտալիայի, Շվեդիայի և Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: