Հայերեն   English   Русский  

Իրանում արձագանքել են Բոլթոնի պաշտոնանկությանը


  
դիտումներ: 142

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունից հետո ԱՄՆ վարչակազմը «ավելի քիչ խոչընդոտներ կունենա Իրանի իրողությունները հասկանալու համար»: Գրում է Russian.rt.com-ը:

Ռաբիայի խոսքերով` Բոլթոնն «ամիսներ առաջ խոստացել է, որ Իրանը երեք ամիս անց գոյություն չի ունենա»:

«Մենք դեռ կանգնուն ենք, իսկ նա հեռացավ: Պատերազմի և տնտեսական ահաբեկչության ամենաակնառու աջակիցներից մեկի հեռացնելուց հետո Սպիտակ տունն ավելի քիչ խոչընդոտներ կունենա Իրանի իրողությունները հասկանալու համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է իրանցի պաշտոնյայի խոսքերը:

Ընդ որում` Իրանի արտգործնախարարությունում հրաժարվել են մեկնաբանել Բոլթոնի պաշտոնանկությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բոլթոնի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի ներքին գործն էր անվանել:

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ազատել է Բոլթոնին աշխատանքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: