Հայերեն   English   Русский  

​Վաղը՝ ժամը 10:00-ից 19:00-ն, շարունակվելու է Սորոսի գրասենյակի դիմաց դիրքերի պահպանումը


Անի Հովհաննիսյան,ֆբ գրառում,


  
դիտումներ: 81

Տարօրինակ է, երբ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների ներկայացուցիչները նեղվում են իրենց գրասենյակի դիմաց իրականացվող բացառապես խաղաղ ակցիայից:

Հիշեցնեմ, որ հենց Սորոսի գրասենյակի՝ տիկին Լարիսայի կողմից տրված գրանտներով էր Ասյա Խաչատրյանը հորինում պատմություններ այն մասին, թե իբր Արցախի ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, հենց Սորոսի գրասենյակի հովանավորյալ Վարդգես Գասպարին է ոստիկաններին տականք, ստոր անվանում, այն նույն ոստիկաններին, ում այսօր Լարիսան դիմում է, որ գան իրեն իբր պաշտպանեն, հենց Սորոսի գրասենյակն է ֆինանսավորում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ոստիկանական բաժանմունքում ոստիկանների ծեծեցին և անպատիժ մնացին...

Ստամբուլյան կոնվենցիա, երեխաներին ընտանիքներից օրինական միջոցներով խլելու համար հիմքերի ստեղծում, ԼԳԲՏ քարոզչություն երեխաների շրջանում, կեղծ խաղաղասիրության օրակարգ, որի նպատակն ազգային ոգին կոտրելն է, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պատերազմ, ազգային սովորույթների ծաղրում , պետական հիմքերի խարխլում, ո՞րն ասել, ո՞րը թողել...

Եվ այս մարդիկ ուզում են, որ մենք հանգիստ ընդունենք և թողնենք նրանց իրագործել մեր պետությունը քանդելու սարսափելի ծրագիրը:

Մեր պետության բոլոր սահմաններն՝ այդ թվում Սորոսի գրասենյակի սահմանը պինդ պահվում է, իսկ սորոսականների վերջնագիրն արդեն տրված է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: