Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի ցանկության մասին


  
դիտումներ: 234

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել բանակցել Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրանը ցանկանում է հանդիպում անցկացնել», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր դիվանագիտական ճանապարհով լարվածությունը հաղթահարելու նպատակով Իրանի ղեկավարության հետ հանդիպելու Թրամփի պատրաստակամության մասին:

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնեց պատժամիջոցները Իրանի տրանսպորտային ցանցի, նավթային լցանավերի, ինչպես նաև մի շարք իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց, որոնց թվում էին Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիբանանի քաղաքացիներ:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների նման գործողությունները տնտեսական ահաբեկչություն էր որակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: