Հայերեն   English   Русский  

Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել


  
դիտումներ: 226

Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը

(TSKB) այդ վարկի միջոցով կֆինանսավորի արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտները։

200 մլն դոլար կազմող վարկի համար երաշխավորել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։ TSKB բանկի տնօրեն Սուաթ Ինջեն հույս է հայտնել, որ ստորագրված պայմանագրով հիմք դրված երկկողմ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: