Հայերեն   English   Русский  

​Մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Աստղիկ Ալեմյանը


  
դիտումներ: 1716

Ամբողջ աշխարհում քիչ են մնացել Հայոց ցեղասպանությունը սեփական աչքերով տեսած ու դրանից փրկված մարդիկ: Նրանցից մեկը ԱՄՆ-ում բնակվող 109-ամյա Աստղիկ Թիթիզյան-Ալեմյանն էր:

Ցեղասպանությունից փրկվելով՝ հրաշքով հայտնվել է օվկիանոսից այն կողմ, ընտանիք ստեղծել ու պահպանել ինքնությունը:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:

The Armenian Mirror Spectator-ի փոխանցմամբ` Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:

90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:

The Patriot Ledger պարբերականը գրում է, որ, չնայած պատկառելի տարիքին, ուշիմ ու հումորով կին է: Արթնանում է վաղ առավոտյան, հեռուստացույց դիտում, հյուրեր ընդունում, իսկ քնելուց առաջ պարտադիր աղոթք ասում:

Աստղիկ Ալեմյանը 7 երեխա ունի, որոնցից 5 դեռ ողջ են, 12 թոռ, 18 ծոռ:

«Նա զարմանալի աշխույժ հայացք ունի»,-ասել է նրա որդի Ալանը:

Տիկին Ալեմյանը չնայած իր տարիքին ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքին, քվեարկում էր ընտրությունների ժամանակ, այցելում էր Վեյմոութի Հայկական համայնքի ժողովներին և միջոցառումներին։

«Ես գաղտնիքներ չունեմ: Ես երբեք չեմ շպարվել, նույնիսկ իմ հարսանիքին»,-ասել է Աստղիկը իր երկարակեցության մասին:

Աստղիկ Ալեմյանը մինչ վերջին օրը հիշում էր ցեղասպանության ժամանակ ապրած դառը հիշողությունները, ամեն անգամ այդ մասին խոսելիս, կնոջ աչքերում արցունքներ էին հայտնվում և նա նախընտրում էր չանդրադառնալ այդ թեմային։

Նշենք, որ այժմ Աստղիկի կողքն չէ իր ամուսինը Սարգիսը։ Սակայն նա շարունակում է ապրել ու վայելել կյանքն իր 5 երեխաների, 12 թոռների, 18 ծոռների և 3 ծոռների երեխաների հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: