Հայերեն   English   Русский  

Իսկ հոսանքի անջատումն ամբողջ Հայաստանով մեկ հիշո՞ւմ եք


Այդպես էլ հանրությանը հստակ չասվեց վթարի պատճառների մասին.Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 199

Գրառումներիցս մեկն էի փնտրում, որոնման համակարգով չգտավ, ստիպված մի քանի ամսվա գրառումներով անցա։

Ընդամենը 3–4 ամիս առաջ եղած ահագին իրադարձություններ արդեն լրիվ մոռացվել են, դուրս մղվել հանրային օրակարգից։

Օրինակ՝ հունիսի ընթացքում «Ադեկվադի» տղերքին էին մի քանի օրը մեկ բռնում, որովհետև Նիկոլի ծնունդի օրը գրել էին ասֆալտին #sutNikol։ Նիկոլենք տղերքին ներկայացնում էին համարյա թե ազգային անվտանգության համար մեկ սպառնալիք։ Հետո ֆայմեցին, որ իրենք իրենց են դրանով վնասում և թեման «անջատվեց»։

Օրինակ՝ այս տարվա հունվարի 26-ի առավոտյան Նուբարաշենի բանտում 44-օրյա հացադուլից հետո մահացավ Մհեր Եղիազարյանը։ Իշխանական քարոզիչները համոզում էին, թե բա աղմուկ մի արեք, մի քիչ սպասեք, տեսնենք ինչ կասեն քննիչները։ Էսա շուտով 8 ամիս կլինի, ինչ սպասում ենք։

Օրինակ՝ 15 ամիս է, ինչ գեներալ Մանվելին պահում են կալանքի տակ (արանքում մի քանի օրով բաց էին թողել, հետո կազմակերպեցին «ժողովրդի դժգոհություն» և էլի կալանավորեցին)։ Դատը ոնց որ թե դեռ չեն էլ սկսել։ Ձգձգում են ամեն գնով։ Տպավորություն է, որ սպասում են, երբ է մարդը բանտում մահանալու։

Օրինակ՝ մայիսի վերջն էր, կարծեմ, իշխանամետ մի քանի «աշխուժակ» հարձակվեցին թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, հիշո՞ւմ եք։ Որևէ պատիժ չկրեցին։ Հետո դրանցից մեկին չռփեցին։ Մեծ աղմուկ բարձրացավ, ոստիկանությունը խառնվեց իրար, սկսեց մարդկանց կանչել հարցաքննության։ Ինչով վերջացավ, այդպես էլ չասվեց։ Հիշո՞ւմ եք։

Օրինակ՝ տարուց ավելի է, ինչ նիկոլականները խոստանում էին Ադրբեջանում հեղափոխություն անել և տապալել Ալիևի բռնապետական ռեժիմը։ Հիշո՞ւմ եք։

Օրինակ՝ Նիկոլը փորձեց գրավել սահմանադրական դատարանը։ Արգելափակեցին դատարանները, իր սիրելի թեկնածուն էլ փորձեց հեղաշրջում կազմակերպել ՍԴ ներսում։ Բայց պլանը տապալվեց, հիմա արդեն մոռացության են մատնում այդ խայտառակ միջադեպը։ «Ո՞վ, ե՞ս։ Դատարա՞ն, ի՞նչ դատարան»։

Իսկ հոսանքի անջատումն ամբողջ Հայաստանով մեկ հիշո՞ւմ եք։ Այդպես էլ հանրությանը հստակ չասվեց վթարի պատճառների մասին։

Եւ այսպես կարող եմ տասնյակներով, եթե ոչ հարյուրակներով օրինակներ բերել։

#կոլեկտիվՉՀիշողություն
#հիշողՄարդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: