Հայերեն   English   Русский  

Մխիթարյանի նորմատուը «Ռոմայում» նշանավորվեց գոլով և հաղթանակով


  
դիտումներ: 171

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

Հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն, կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
22-րդ րոպեին աչքի ընկավ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նորամուտը նշեց «Ռոմայում» և Իտալիայի առաջնությունում` դառնալով առաջին հայաստանցին Իտալիայի առաջնությունում։
Ընդմիջումից առաջ էլ «Ռոմայի» առավելությունը 4։0 դարձրեց հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան խփել երկու գոլ իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդիի դուբլի շնորհիվ։ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ռոման» 5 միավորով բարձրացավ 7-րդ տեղ,
«Ռոման» «Սասուոլոյի» դեմ հանդիպման լավագույն խաղացողի երեք թեկնածուների թվում ընդգրկել է նաև թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: