Հայերեն   English   Русский  

Հիմա ինչ, ես վերցնեմ ու Նիկոլին ասեմ ԼԳԲՏ ակտիվիստը քո կուսակցությունն է


Վահրամ Մկրտչյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 351

Հարգելի ընկերներ, Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե արդյոք Ամուլսարի և ստամբուլյան կոնվենցիանի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամանակը չէ,

սար ու ձոր ընկնելով, ինչ որ ենթադրություններ էր անում և անցնելով էթիկայի բոլոր նորմերը՝ եզրակացրեց, որ եթե պետք է ասեն (թե ով պետք է ասի պարզ չեղավ), որ ստամբուլյան կոնվենցիան վավերացվում է, որպեսզի գեյերի քարոզչություն արվի, ուրեմն, ինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ ճիշտ է ասել, որ հանրապետականի կառկառուն ներկայացուցիչները գեյ ակտիվիստներ են, որովհետև իրենք են ստորագրել կոնվենցիան և վերջում, ցույց տալով իր ողջ ներաշխարհն, ասաց. "Հանրապետական կուսակցությունը ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է":

Հիմա ինչ, ես վերցնեմ ու Նիկոլին ասեմ ԼԳԲՏ ակտիվիստը քո կուսակցությունն է, քանի որ "Իմ քայլը" խմբակցությունը դեմ է քվեարկել ԱԺ-ում վերջերս քննարկվող մի օրինագծի, որով առաջարկվում էր քրեականացնել մինչև 13 տարեկան դեռահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբներությունների քարոզը (Օրինագիծը ներկայացրել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը):

Բայց, այդպիսի որակում ոչ միայն ես, այլև ցանկացած բարոյական մարդ երբեք չի անի: Բարոյական մարդը երբեք, լսում եք, երբեք որևէ մասնավոր դեպքով մի ողջ կուսակցությանը սրբապիղծ բաներ չի վերագրի՝ հակառակ դեպքում նա կամ անմեղսունակ է, կամ իր արարքն անբարո է:
Ես բազմաթիվ ազնիվ, բարոյական և լուսավոր մարդկանց եմ ճանաչում ինչպես "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում, այնպես էլ "Իմ քայլը" խմբակցությունում և համոզված են, որ իրենց ընկերոջը կսաստեն, որ այլևս նման արտահայտություններ չարվեն:

Տպավորությունն այն է, որ կածես Նիկոլը չի համակերպվում այն մտքի հետ, որ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, իսկ ինքը ՀՀԿ-ի ընդդիմությունը: Մի խոսքով ես Նիկոլին ընդամենը ասում եմ ամոթ է վերջ տուր, ձեռքդ իշխանություն է ընկել հանգիստ աշխատիր:






Մեկնաբանություններ - 1

agob.k     17.09.2019 bar.vahram tuk paroyaqanutyan masin yk hosum artyok avanaq u sdahos nikol uni anchucht voj nahkan
ir araj hanjankner urichnerun vra chbrdelov tog harj da inkniren inju ayskan L.K.P.D.siraharvaj a ? u sorosin hamajik hima barz a mikrob nikol tun hay azkin tavajanner ys

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: