Հայերեն   English   Русский  

Երևանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ


  
դիտումներ: 272

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Range Rover-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային:

Նախնական տեղեկություններով, վթարից տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: