Հայերեն   English   Русский  

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցների հայտարարությունը


  
դիտումներ: 449

Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս,

մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:

Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Սիսեռյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով:

«Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)

NԿազմակերպություն անվանումըՊայմանագրի համարը և ամսաթիվըՊարտքի չափը

1«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸN1-01.04.2017, 01.09.2013574 491 741

2«Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ31.03.2016253 504 102

3«Դենտալ Իմպորտ» ՍՊԸ11.05.2016, 03.06.2016, 27.07.2017233 815 923

4«Սուարդի» ԲԸ Հ/ՄN1-10.07.2017, N1-01.12.2017219 559 596

5«Միրադա» ՍՊԸN1-10.11.2016, N1.1-01.03.2017192 064 443

6«Կամուրջշին» ՓԲԸN4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014131 325 161

7«Բետոնիկա» ՍՊԸ11.02.2013115 501 315

8«Շին Թրեյդ» ՍՊԸ13.07.201898 612 371

9«Ապառաժ» ՍՊԸ15.06.201581 160 038

10«ՄԼ Մայնինգ» ՍՊԸN1-23.11.2016, N1-29.08.201860 132 468

11«Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ11.02.201350 613 970

12«Աննա Ավետիսյան» ԱՁ31.12.201831 167 910

13«Ռաֆայել» ՍՊԸ01.03.201429 053 320

14«Կամա» ՍՊԸN1-04.05.201826 127 500

15«Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ22.09.201422 412 903

16«Ժակշին» ՍՊԸN1-01.02.201821 953 199

17«Ինքնաթափ» ՍՊԸ25.06.201419 297 200

18«Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸN1-30.08.201815 801 400

19«Քաջ-Տրանս» ՍՊԸ11.02.201312 060 940

20«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ N1-01.06.201711 781 702

21«Դանոյան Յուրա» ԱՁ01.04.20187 407 000

22«Գագիկ Երանոսյան» ԱՁ10.10.20176 712 500

23«Ավետիք Սարգսյան» ԱՁ27.03.20153 469 534

24«Բետպռո» ՍՊԸN1-01.07.2017 2 625 480

25«Քեյ դի էյջ» ՍՊԸN1-29.08.20182 554 000

26«Պյոտր Բլոխին» ԱՁN1-02.08.20182 210 000

27«Արարատ Թորոսյան» ԱՁ21.10.20132 164 000

28«Պատվական Ասոյան» ԱՁ— 969 500

2 228 549 216

09.09.2019

Հարգանքով՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: