Հայերեն   English   Русский  

ՔԿ-ն առգրավել է տեսախցիկները և ստուգում է Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին


  
դիտումներ: 75

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ և առգրավվել են տեսախցիկները ՝ ստուգելու Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,-տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: