Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ը պահանջում է հետաքննել Կանադայում տեղաբնիկ կանանց նկատմամբ իրականացված բռնության դեպքերը


  
դիտումներ: 759

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականությունների վերացման կոմիտեն մեղադրում է Կանադայի իշխանություններին երկրում տեղաբնիկ կանանց նկատմամբ իրականացված բռնության դեպքերը բացահայտելու համար համապատասխան ջանքեր չկիրառելու մեջ: Գրում է NovostiNK.ru.-ն:

Պետք է նշել, որ Կանադայում տեղաբնիկ կանանց դեմ ուղղված հանցագործությունները խիստ մշտական բնույթ են կրում:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեն հավաստիացնում է, որ դեռևս բացահայտված չեն արմատական ժողովուրդների ներկայացուցիչներ հանդիսացող կանանց անհետացումների և սպանությունների մի շարք դեպքեր և սովորաբար այդ կանայք հինգ անգամ ավել են բռնությունների ենթարկվում, քան Կանադայի բնակիչ մյուս կանայք:

Իրավապաշտպանների հավաստմամբ՝ դրա պատճառը տեղաբնիկ կանանց աղքատությունն է և նրանց նկատմամբ գործող խտրականությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: