Հայերեն   English   Русский  

Հայաստան. ԵՄ-ի աջակցությամբ Սևանում բացված բիզնես կենտրոնը հանձնվեց լիարժեք շահագործման


  
դիտումներ: 572

Այս տարվա օգոստոս ամսից լիարժեք գործում է «ԵՄ-ն Սևանի համար. բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծված նոր բիզնես կենտրոնը:

Կենտրոնը ստեղծվել է ԵՄ-ի «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության ներքո:

Կենտրոնը տրամադրում է ժամանակակից սարքավորումներ և համատեղ աշխատանքային տարածքներ: Այն նաև բիզնես աջակցության ծառայություններ է առաջարկում սկսնակ ձեռներեցների համար, ինչպիսիք են՝ մասնագիտական զարգացման աշխատաժողովներ, համաժողովներ, ցանցերի ընդլայնման ու քոուչինգային միջոցառումներ և այլն:
Շուրջ 45 ձեռներեցներ արդեն իսկ օգտվել են Կենտրոնի ծառայություններից և մշակել են բիզնես պլաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: