Հայերեն   English   Русский  

85 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը


  
դիտումներ: 753

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, 85 տարեկան հասակում երկրային կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Մարկ Զախարովը:

Զախարովը ծնվել է 1933 թ. հոկտեմբերի 13-ին Մոսկվայում: 1955 թ. նա ավարտել է ГИТИС-ի (ներկայումս Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ) դերասանական ֆակուլտետը:

Ինստիտուտն ավարտելուց հետո Զախարովն աշխատել է Պերմի դրամատիկական թատրոնում որպես դերասան: Սակայն 1956 թ. Զախարովը սկսել է հակվել ռեժիսուրային: Սկզբում նա ներկայացումներ էր բեմադրում Պերմի համալսարանի ուսանողական խմբակներում:

1959 թ. Զախարովը վերադարձել է Մոսկվա և աշխատանքի անցել Մոսկվայի Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղից տեղափոխվել է Մոսկվայի մանրապատումների թատրոն, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի ուսանողական թատրոն:

1965 թ. Զախարովը դառնում է Մոսկվայի սատիրայի թատրոնի ռեժիսորը, իսկ 1973 թ.՝ Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1993 թվականից այդ թատրոնը կոչվում է «Լենկոմ»:

Զախարովը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ բուժում էր անցնում թոքերի հիվանդության սրացումից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: